Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հայտնաբերվել է մումիայի վերածված կնոջ դի և երկտող

16 Դեկտեմբեր, 2017 12:35
Բնակարանում հայտնաբերվել է մումիայի վերածված կնոջ դի և երկտող

Մոսկվայի Զելենոգրադսկայա փողոցի շենքերից մեկում ոստիկանները հայտնաբերել են կնոջ` մումիայի վերածված դի, գրում է lenta.ru-ն։

 

Աղբյուրը նշում է, որ Վերոնիկա անունով կինն ապրել է միայնակ և աշխատել դեղատանը։ Նա տեսադաշտից անհետացել է դեռ 2015 թվականի ապրիլին։ Բնակարանի դուռը բացել են, երբ ջուր է լցվել հարևանի տուն։ Այդ ամբողջ ընթացքում նրա բնակարանի պատուհանը բաց է եղել, և կնոջ մարմինը վերածվել է մումիայի։

Ոստիկանները դիակի մոտ հայտնաբերել են երկտող, որում կինն իր մահվան մեջ մեղադրել է դեղատան տնօրենին, որտեղ աշխատել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին