Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար. «Ժողովուրդ»

16 Դեկտեմբեր, 2017 09:37
Ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար. «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 9-ին` ՏԻՄ եւ ՏԿ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…»:

«ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց էր ուղղել` ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար: «ՀՀ դատախազությանը հայտնի դարձող առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ստուգվում են եւ արժանանում իրավական գնահատականի` առանց տարբերակում դնելու` դրանք առնչվո՞ւմ են համայնքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը»,- պատասխանել է դատախազը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին