Կարևոր իրադարձություններ

Մարադոնայի արձագանքը` Ռոնալդուի հայտարարությանը

15 Դեկտեմբեր, 2017 23:12
Մարադոնայի արձագանքը` Ռոնալդուի հայտարարությանը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը:
Կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակ»-ընվաճելուց հետո ֆուտբոլիստն ասել էր.
«Ես համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»:
«Ռոնալդուն ասել է, որ ինքը լավագույնն է պատմության մեջ?: Նրան ասեք, թող չձանձրացնի ու չհիմարանա»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է AS-ը:
Լրագրողները հարցրել են Մարադոնային ով է այդ դեպքում, ինքը եթե լավագույնը Ռոնալդուն է:
Մարադոնան պատասխանել է.
«Այդ պատճառով էլ ասեք նրան, թող չձանձրացնի ու չհիմարանա: Իմ տեսած լավագույններն են Կրոյֆն ու Դի Ստեֆանոն»:

 

Լրահոս

Դիտել ավելին