Կարևոր իրադարձություններ

Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում

15 Դեկտեմբեր, 2017 21:12
Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու, իսկ հետագայում Ցեղասպանությունը ճանաչելու և ժխտումը դատապարտող բանաձևեր ընդունելու համար:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը:

Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին և իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին