Կարևոր իրադարձություններ

Թրամփն Իրանի դեմ լարվածություն է հրահրում. ամերիկացի փորձագետ

15 Դեկտեմբեր, 2017 11:45
Թրամփն Իրանի դեմ լարվածություն է հրահրում. ամերիկացի փորձագետ

Եմենի հուսիների համար Իրանի կողմից զենք առաքվելու մասին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունն անհանգստացնող է, որովհետև, եթե ընդունենք, որ Իրանն է այդ զենքերն առաքել, դա Եմենում ընթացող ահավոր պատերազմի հետևանքներից մեկն է: Parstoday-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի սպառազինության վերահսկման միության գործադիր տնօրեն Դարիլ Քիմբալը:

Քննադատելով Իրանի մասին ԱՄՆ-ի կառավարության մոտեցումը` նա նշել է, որ տարածաշրջանում Իրանի նկատմամբ հարկավոր է դիվանագիտական մոտեցում դրսևորել  և համագործակցել այդ երկրի հետ:

«Եթե Սպիտակ Տունը ենթադրում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և Թեհրանի միջուկային գործունեության հետ կապված շրջափակումները վերսկսելով, միջուկային համաձայնությունը վերանայելու և Միջին Արևելքի հակամարտություններում Իրանի դերակատարության հետ կապված մտահոգությունների փարատման համար կարող է միջազգային աջակցություն վայելել, կատարելապես սխալվում է»,- ասել է Քիմբալը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին