Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Թուրքիային վարկ կտրամադրի` S-400-ների գնման նպատակով

15 Դեկտեմբեր, 2017 11:22
Ռուսաստանը Թուրքիային վարկ կտրամադրի` S-400-ների գնման նպատակով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից:

Նա նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հարցում որևէ խնդիր չկա:

Թուրքիայի արտգործնախարարը  հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա կատարած  այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։ Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր է, որ վարկի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ ՀՕՊ համակարգերը սկսեն մատակարարվել,  հնարավոր է, որ դրանց տեղադրման և գործարկման համար ռուս մասնագետներ ժամանեն: Բացի այդ, թուրք մասնագետները կմեկնեն Ռուսաստան՝ համապատասխան կուրսեր անցնելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին