Կարևոր իրադարձություններ

Թրամփը զանգահարել է Պուտինին և շնորհակալություն հայտնել

15 Դեկտեմբեր, 2017 10:46
Թրամփը զանգահարել է Պուտինին և շնորհակալություն հայտնել

Դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ում տնտեսական աճ է նկատվել:

Այդ առթիվ Թրամփը զանգահարել է Պուտինին և շնորհակալություն հայտնել, որ վերջինս փաստել է ԱՄՆ տնտեսական բարձր ցուցանիշների մասին: Այս մասին հայտնել է Թրամփի խոսնակ Սառա Սանդերսը, գրում է Ria Novosti-ն:

Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է նաև, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև ճգնաժամային կետերում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը:


 

Լրահոս

Դիտել ավելին