Կարևոր իրադարձություններ

Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ

14 Դեկտեմբեր, 2017 16:17
Հեղինակ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն
Մշակույթի, կրության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ավագանու նիստին ընդառաջ

Դեկտեմբերի 6-ին անցկացվեց Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է «Երևանի 2018 թվականի բյուջեի» նախագիծը, որը ներառված է 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 16 անդամներից 13-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից, անկախ ավագանի/: Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հանձնաժողովի քննարկմանը հրավիրվել էին Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Վահե Նիկոյանը , ովքեր ներկայացրեցին նախագիծը, ինչպես նաև անդրադարձան կրթության, մշակույթի, սոցիալական ոլորտներում հաջորդ տարի իրականացվելիք քաղաքականությանը և հատկացվող միջոցներին:

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկներով, ծավալվել է քննարկում: Մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Կասյան 3 հասցեում պետական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին