Կարևոր իրադարձություններ

«Իսրայել-Թուրքիա հակասությունների համատեքստում Թուրքիան ձգտում է ներկայանալ որպես տարածաշրջանի «արդար դատավոր»»

13 Դեկտեմբեր, 2017 15:10
Հեղինակ՝ Կարեն Վերանյան
«Իսրայել-Թուրքիա հակասությունների համատեքստում Թուրքիան ձգտում է ներկայանալ որպես տարածաշրջանի «արդար դատավոր»»

Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման Թրամփի հայտարարության շուրջ ծավալվող մերձավորարևելյան ռազմաքաղաքական զարգացումները Թուրքիան ձգտում է օգտագործել՝ Իսրայել-Թուրքիա հակասությունների համատեքստում արաբական-մուսուլմանական ճամբարում ներկայանալու որպես տարածաշրջանային «արդար դատավոր»։ Պատահական չէ այն, որ թեև հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահի կողմից, հետևաբար այս ամենի կիզակետում է հայտնում Միացյալ Նահանգները, ոչ թե Իսրայելը, սակայն Էրդողանը սլաքն ուղղում է հե՛նց դեպի Իսրայել։ 
ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ աշխարհը դուրս է եկել Թրամփ-Իսրայել (ոչ թե ԱՄՆ-Իսրայել) «տանդեմ»-ի դեմ, խառնվել են բոլորի «խաղաքարտերը»։ Սա իր հերթին կարող է Անկարային հնարավորություն տալ ընդլայնել տարածաշրջանում իր ազդեցությունը։ 
Հարցն իրատեսաբար ակտուալ է դառնում այն առումով, որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարը կարծեք թե ավարտական փուլում է, ավելին՝ Մոսկվան հայտարարեց Սիրիայից իր զորքերի ու ռազմական տեխնիկայի հիմնական հատվածը դուրսբերելու մտադրության մասին։


 

Լրահոս

Դիտել ավելին