Կարևոր իրադարձություններ

Մի՞թե կարծում եք, որ Թուրքիային կդաստիարակեք. Չավուշօղլուն` ԵՄ-ին

13 Դեկտեմբեր, 2017 13:07
Մի՞թե կարծում եք, որ Թուրքիային կդաստիարակեք. Չավուշօղլուն` ԵՄ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ի «սպառնալիքները » դեռևս օգուտ չեն տվել ոչ մեկին:

«Դուք պատժամիջոցներ կիրառեցիք Ռուսաստանի դեմ, բայց  ի՞նչ արդյունք ստացաք»,- թուրքական « NTV » հեռուստաալիքի եթերում ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն փախստականների հարցում կարող է չտրամադրել Թուրքիային 100 մլն դոլար, նա ասել է. «Այդ քայլն անելով՝ ի՞նչ է, կարծում եք, որ հարաբերությունները կկարգավորվե՞ն: Կամ մի՞թե կարծում եք, որ դա անելով Թուրքիային կդաստիարակեք: Արդեն ԵՄ-ի հեղինակությունը վերացել է: ԵՄ-ի ներսում էլ հարգանք չկա»:

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ երկկողմանի հարաբերությունների կարգավորման համար կարևոր նախապայման է Սիրիայի քրդերից ետ վերցնել այն զենքերը, որոնք ԱՄՆ-ն տրամադրել էր վերջիններիս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին