Կարևոր իրադարձություններ

Կապանի համայնքապետը շատ գույք ունի, քիչ փող. «Հրապարակ»

13 Դեկտեմբեր, 2017 09:45
Կապանի համայնքապետը շատ գույք ունի, քիչ փող. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ (2017 թ.) առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Նա, որպես անշարժ գույք, հայտարարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, հասարակական նշանակության 2 շինություն, 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, ինչպես նաեւ՝ 5 հողամաս:

Բոլոր այս գույքերի հասցեները պաշտպանված են, այնպես որ՝ հայտնի չէ դրանց գտնվելու վայրը: Նա հայտարարագրել է նաեւ 1 մլն 150 հազար եվրո դրամական միջոցներ: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը 2017 թվականին կազմել է 2 մլն 750 հազար դրամ:

Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը դեռեւս առկա չեն հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Նշենք, որ Հայրապետյանին է պատկանում «Լեւարյուս» ՍՊԸ-ն, որը համագործակցում է «Ինգո Արմենիայի» հետ, հանդիսանում է նրա գործակալը: Հայրապետյանն ունի նաեւ դուռ-լուսամուտների արտադրությամբ զբաղվող ընկերություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին