Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանից Թուրքիայի կողմից С-400-ների հնարավոր ձեռքբերմամբ

12 Դեկտեմբեր, 2017 23:25
ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանից Թուրքիայի կողմից С-400-ների հնարավոր ձեռքբերմամբ

ԱՄՆ-ը շարունակում է անհանգստություն հայտնել Ռուսաստանից Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը:

«Թուրքիայի հետ կապված ընդհանրապես, հիմա մեր ամենամեծ անհանգստություններից է վարքը, որը մենք տեսնում ենք վերջին օրերին, հատկապես մեր վարձած (ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում աշխատելու համար) տեղի անձնակազմի հանդեպ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ որպես դաշնակցի, և շարունակում ենք անհանգստություն հայտնել շատ ոլորտներում, ներառյալ՝ С-400-ները… Դա թուրքերի հետ մեր խոսակցությունների մաս է»,- ասել է նա միջազգային հարցերով Սենատի կոմիտեի լսումների ժամանակ ելույթում:

 

Լրահոս

Դիտել ավելին