Կարևոր իրադարձություններ

Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից

12 Դեկտեմբեր, 2017 22:08
Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից

Եմենում ՌԴ դեսպանության բոլոր աշխատակիցները հեռացրել են Եմենից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաշվի առնելով Սանայում տիրող իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը Եմենում», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դեսպանն ու դեսպանության աշխատակիցների մի մասը կշարունակեն կատարել իրենց գործունեությունը՝ գտնվելով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:

 

Լրահոս

Դիտել ավելին