Կարևոր իրադարձություններ

Պուտինը զգուշացրել է Թրամփի հակապաղեստինյան որոշման կապակցությամբ

12 Դեկտեմբեր, 2017 15:34
Պուտինը զգուշացրել է Թրամփի հակապաղեստինյան որոշման կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք Ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ, գրում է Parstoday-ը:

Պուտինի խոսքով` Թրամփի այդ քայլն ապակայունացնող բնույթ է կրում: Նա նշել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունն այդ քաղաք փոխադրելու Թրամփի որոշումը ոչ միայն չի նպաստելու Միջին Արևելքի խնդիրների կարգավորմանը, այլև ապակայունացնում է այս տարածաշրջանի իրավիճակը, որն առանց այդ քայլի էր բարդ էր:

ՌԴ նախագահը նշել է, որ այդ որոշումը կարող է ոչնչացնել Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման հեռանկարը:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային հակառակություններին` դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու իր որոշման մասին, ինչն առաջացրեց իսլամական ու արաբական աշխարհի զայրույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին