Կարևոր իրադարձություններ

Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն. «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2017 08:55
Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ կառավարությունը մերժել էր 2018 թվականի պետական բյուջեին վերաբերող ՀՅԴ խմբակցության առաջարկությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ՀՅԴ խմբակցության բոլոր անդամները կողմ էին քվեարկել բյուջեի նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդում էր, թե իրենց քվեարկությունն ամենեւին էլ կապ չի ունեցել այդ առաջարկներն ընդունելու հետ: Ավելին՝ չնայած կառավարությունը բոլոր ութ առաջարկները մերժել է, սակայն ՀՅԴ-ականները կարծում են, որ դրանք մերժումներ չեն:

«Մեր առաջարկները չեն մնացել, անուշադրության մատնվել, բնականաբար անդրադարձ է կատարվել մեր առաջարկներին, հստակ գնահատականներ տրվել: Այդ առաջարկները դեռ չեն կորցրել իրենց ուժն ու արդիականությունը: Կարծում եմ՝ հետագայում դրանց մի զգալի մասը կիրականացվի: Ոչ թե մերժել է, այլ ելնելով իրավիճակից՝ պարզաբանումներ է տվել»»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին