Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի փոխպատվաստում են կատարել

10 Դեկտեմբեր, 2017 18:55
«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի փոխպատվաստում են կատարել

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալին կատարել են սրտի փոխպատվաստում, հայտնում է բելառուսական belta գործակալությունը:

Երգիչը երկար տարիներ տառապում էր սրտի արատից, նա սպասել է ամիսներ շարունակ, մինչեւ գտնվել է համապատասխան դոնոր` փոխպատվաստման համար: Վիրահատությունն հաջող է անցել, 27-ամյա երգիչն իրեն լավ է զգում:

Սալվադոր Սոբրալը, որը բերեց Պորտուգալիային առաջին հաղթանակը մրցույթի պատմության ընթացքում, այժմ գտնվում է Լիսաբոնի կլինիկաներից մեկում ու անցնում հետվիրահատական վերկանգնողական շրջան:

Վիրահատությունն անցկացնող վիրաբույժ Միգել Աբեկասիսը չի հայտնել, թե որքան ժամանակ կտեւի վերականգնողական շրջանը, միայն նշում է, որ դա երկար ժամանակահատված է ու կախված օրգանիզմից, հստակ ժամկետներ հայտնել հնարավոր չէ, սակայն հետվիրահատական փուլի ավարտից հետո երգիչը կարող է անցնել նորմալ կյանքի:

Էմոցիոնալ երգով «Եվրատեսիլ-2017»-ում հաղթանակ տարած Սալվադոր Սոբրալի երգը գրել էր քույրը` Լուիզան, այն կոչվում էր «Amar Pelos Dois»` «Սեր երկուսի համար»: Այս երգով 27-ամյա երիտասարդը դարձավ Պորտուգալիայի ազգային հերոս, իսկ այս տարվա սեպտեմբերին նա հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է համերգային գործունեությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին