Կարևոր իրադարձություններ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հայաստանում

10 Դեկտեմբեր, 2017 00:20
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հայաստանում

«Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը տեղի կունենա Երևանում, դեկտեմբերի 10-ին ժամը 18:00 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ, հայտնում է Հայստանի Հանրային Ռադիոն:

Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև  հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի,կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր:

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական  աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: 

Գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ, 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 5-ը՝ ԱՊՀ տարածքից:

 

Լրահոս

Դիտել ավելին