Կարևոր իրադարձություններ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը գողացել են

07 Դեկտեմբեր, 2017 14:23
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը գողացել են

Ջավախքի Նինոծմինդա քաղաքից ոչ հեռու` Մարաբդա-Կարծախ տեղամասում, գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն: 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 6-ին: Գողության կասկածանքով ձերբակալվել են «Դեմիրիոլ սերվիզ» ընկերության աշխատակիցներ: Այդ ընկերությանն են պատկանում Մարաբդա-Կարծախ հատվածի երկաթուղային ռելսերը:

Ձերբակալվածներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի շրջանակում։

Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը միացնում է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007-ին: Սկզբնական արժեքը գնահատվել էր $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն-ը՝ թուրքական, սակայն հետագայում պայմանագրի ֆինանսական հարցը  վերանայվեց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին