Կարևոր իրադարձություններ

«Հատված "Խենթը" վեպից»

07 Դեկտեմբեր, 2017 12:38
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
«Հատված

Հատված "Խենթը" վեպից

....Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է

Հ.Գ. Միայն հայերը կարող էին ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանում հաղթանակած համազգային շարժում ունենալ, 3 տարի անց պետականություն կերտել և պատերազմ հաղթել: Այսօր դեկտեմբերի 7-ն է:

 

Լրահոս

Դիտել ավելին