Կարևոր իրադարձություններ

Թուրքիան դատապարտել է Թրամփի որոշումը

07 Դեկտեմբեր, 2017 11:03
Թուրքիան դատապարտել է Թրամփի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի`  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել:

«ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին