Կարևոր իրադարձություններ

Հայաստանը եվրոպական ամենառազմականացված երկի՞ր. «Փաստ»

07 Դեկտեմբեր, 2017 08:00
Հայաստանը եվրոպական ամենառազմականացված երկի՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսում ես ու զարմանում: Բայց պարզվում է, որ սա միջազգային կազմակերպության կողմից արված հետազոտության արդյունք է:

Բոննի Միջազգային կոնվենցիայի կենտրոնի կողմից հրապարակված Ռազմականացման գլոբալ ինդեքսում (2017) ենք այս մասին կարդում: Այնտեղ ասվում է, որ Հայաստանն ամենից ռազմականացված երկիրն է աշխարհում Իսրայելից ու Սինգապուրից հետո: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ ամենառազմականացված երկրի կոչումը Հայաստանին է պատկանում:

Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են ընդհանուր առմամբ 150 երկրի ռազմականացման մակարդակը: Ռեյտինգում Հայաստանին են հաջորդում Ռուսաստանը, այնուհետև Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը և Բրունեյը:

Ռեյտինգի կազմման հիմքում ընկած է բնակչության 1000 հոգու հաշվին ընկնող զինվորականների թվաքանակը, ռազմական ծախսերի և ՀՆԱ–ի, առողջապահության և ռազմական ծախսերի, ծանր զինամթերքի թվաքանակի հարաբերակցությունը: Ադրբեջանն այս ռեյտինգում Հայաստանից բավական հետ է մնում, այն 11–րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ նախորդ տարվա համեմատությամբ 3 դիրքով ցած իջնելով: Ի դեպ, ըստ զեկույցի՝ 2017 թ. Հայաստանն իր ռազմական կարիքների համար ծախսել է ՀՆԱ–ի 5,8%–ը, իսկ Ադրբեջանը մի փոքր պակաս՝ 5,7%:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին