Կարևոր իրադարձություններ

Որ հասցեներում այսօր ջուր չի լինի

10 Մայիս, 2024 08:35
Որ հասցեներում այսօր ջուր չի լինի

«ՎեոլիաՋուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,

  • Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, 

  • Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների,

  • Արմավիրի մարզի՝  Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին