Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 148 դեպք

10 Մայիս, 2024 11:39
Բացահայտվել է հանցագործության 148 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 8-ից 10-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 11-ական, հոգեկան ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության՝ 7-ական, խարդախության՝ 6, թմրանյութի իրացման՝ 5, շորթման՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր կեղծելու և խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի առգրավան, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 5, բնակարանային գողության փորձի և համակարրգչային հափշտակության՝ 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին