Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի Ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչություն

06 Դեկտեմբեր, 2017 21:01
ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի Ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչություն

ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի Ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչություն: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում: Կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ նշված վարչությունն իրականացնելու է ռազմավարական ծրագրերի և ՀԳՄ-ներից ստացվող միջին (ոլորտային) մակարդակի ծրագրերի ուսումնասիրություն, դրանց մշակման մեթոդաբանական աջակցություն, ինչպես նաև մոնիթորինգ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրերի կատարման ընթացքի նկատմամբ:

Միաժամանակ ԵՄ հետ համագործակցության շրջանակում քննարկվել է կառավարության աշխատակազմում ծրագրերի մշակման մեթոդաբանության մոնիթորինգի ուժեղացման խնդիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել նշված փաստաթղթերում ամրագրված պահանջների իրականացման արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին