Կարևոր իրադարձություններ

Պենտագոն. «Սիրիայում մեր ներկայությունը ժամանակացույց չունի»

06 Դեկտեմբեր, 2017 13:30
Պենտագոն. «Սիրիայում մեր ներկայությունը ժամանակացույց չունի»

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում կշարունակվի այնքան, որքան հարկավոր է: France-Presse գործակալության փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Էրիկ Պահոնը:

«Մինչև վստահ չլինենք, որ ԻՊ-ը չի վերադառնալու, մնալու ենք Սիրիայում: Մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին մեր հրապարակային հանձնառությունները պաշտպանելու  համար: Սիրիայում ամերիկյան ուժերի հանձնառություններն ունեն պայմաններ: Դուրս գալու համար ժամանակացույց չկա և ԱՄՆ-ի նահանջը պայմանավորված է Սիրիայի հրապարակային հանգամանքներով»,- նշել է նա:

Պահոնի խոսքով` ԱՄՆ-ը ցանկանում է օգնել դեմոկրատական Սիրիայի ուժերին, որպեսզի այդ ուժերը դառնան տեղական մշտական ուժեր:

«Ռուսաստանը կատարել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի գործողության մի մասը: Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը Մոսկվայի գերակայությունը չէ: Թվում է, թե Ռուսաստանը Սիրիայի ներքին պատերազմին կամ ԻՊ-ի ստեղծմանը գլխավոր խնդիրներին վերջ դնելու ոչ մի ծրագիր չունի»,- հավելել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին