Կարևոր իրադարձություններ

«Սաակաշվիլու սինդրոմը կամ ովքեր են մեր տարածաշրջանի մասին պատկերացումներ տվողները»

06 Դեկտեմբեր, 2017 11:33
Հեղինակ՝ Սրբուհի Մարկոսյան
«Սաակաշվիլու սինդրոմը կամ ովքեր են մեր տարածաշրջանի մասին պատկերացումներ տվողները»

Սահակաշվիլու սինդրոմը, կամ ովքեր են մեր տարածաշրջանի մասին պատկերացումներ տվողները...

Միջազգային լրահոսի գլխագրերում այսօր Սահակաշվիլու հետ կապված ուկրաինական զարգացումներն են: Այդ մարդն իր հերթական ոչ ադեկվատ պահվածքով պատկերացում է տալիս ոչ միայն իր՝ որպես քաղաքական գործչի մասին, այլև՝ վրացական բարձրադիր ղեկավարության "պոտենցիալի" (երկրի առաջնորդն այդ երկրի դեմքն է ոչ միայն ղեկավարության օրոք): Ուստի Վրաստանն ու վրաց ժողովուրդն այս ամենի կրողն է հավասարապես...

Հետաքրքիր պատկեր է ստացվում. տարածաշրջանում ունենք Թուրքիա ներկայիս բռնապետ ղեկավարով, ունենք Ադրբեջան միջազգային մակարդակով խոստումներ տվող և ի կատար չածող ղեկավարով, ունենք նախագահի վարկաբեկված ինստիտուտով Վրաստան և ունենք Հայաստան՝ միջազգային հանրության համար ընկալելի ու ճանաչելի արժեքներ ու մոտեցում որդեգրած քաղաքական կուրսով...

Հասկանալի է չէ՞՝ ինչպես է ստացվում Իրան-ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակյա համագործակցության երեք բևեռները համատեղելը:


 

Լրահոս

Դիտել ավելին