Կարևոր իրադարձություններ

Գույքի մեծ մասն արդեն տեղափոխել են. ՀՀ տրանսպորտի նախարարությունը տեղափոխվում է նոր շենք. «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2017 10:44
Գույքի մեծ մասն արդեն տեղափոխել են. ՀՀ տրանսպորտի նախարարությունը տեղափոխվում է նոր շենք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները այս ընթացքում զբաղված են նոր շենք տեղափոխվելով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, թե ինչպես են նախարարության հին շենքից գույքը տեղափոխում նոր շենք: Նախարարության մամուլի պատասխանատու Անահիտ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գույքի մեծ մասն արդեն տեղափոխվել է, մնացել է տեխնիկական մասը:

Նշենք, որ նախարարությունը կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ-ի, սփյուռքի նախարարության եւ գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ: Ի դեպ, նախարարության նոր շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին: Նրա մեկ այլ ընկերություն՝ «Tango»-ն, կառուցել էր ԱԳՆ-ի եւ սփյուռքի նախարարության շենքերը: Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հին շենքը վաճառքի է հանված, սակայն այդպես էլ գնորդ չի գտնում »: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին