Կարևոր իրադարձություններ

«Արտաշատի Գևորիկ-2». քաղաքապետը ևս մեկ կադր է գտել. «Հրապարակ»

06 Դեկտեմբեր, 2017 10:16
«Արտաշատի Գևորիկ-2». քաղաքապետը ևս մեկ կադր է գտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա նորանշանակ տեղակալ Ռուբեն Ծատուրյանը  Հայաստանում Ջիու-ջիցու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, նախկինում «ախրաննիկ», մարզում հայտնի է «Արտաշատի Գեւորիկ» անունով:

Նա «սպորտային» տղերքի նկատմամբ յուրահատուկ սեր ունի՝ իր քեռորդուն՝ ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ Ֆրունզե Բաբաջանյանին էլ օգնական է նշանակել:

Աշխատանքից ազատվում են աբրահամյանական կադրերը: Ազատել է համատիրության ղեկավար Վազգեն Հովհաննիսյանին, նրա փոխարեն նշանակվել է Մկրտիչ Ղազարյանը՝ քաղաքապետի հովանավոր Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի եղբայրը: Ազատվել է նախկին օգնականներ Վաչեից ու Նելլիից, մարզադաշտի տնօրենից, ով այդ պաշտոնում էր 20 տարուց ավելի: Հաջորդը, ասում են, երկարամյա փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին