Կարևոր իրադարձություններ

Ձախողման եզրին է գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի դատական վեճը . «Ժողովուրդ»

06 Դեկտեմբեր, 2017 10:00
Ձախողման եզրին է գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի դատական վեճը . «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազության և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:

Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են:

Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, իսկ ահա երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Ի վերջո, մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չի կայացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին