Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության աշխատակցի բանկային հաշիվներին միլիոններ կան. «Փաստ»

06 Դեկտեմբեր, 2017 09:43
Ոստիկանության աշխատակցի բանկային հաշիվներին միլիոններ կան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության պետի աշխատակազմի (վարչության իրավունքով) քարտուղարության (բաժնի իրավունքով) բաժնի պետ Նունե Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Որպես գույք է հայտարարագրել միայն մեկ բնակարան, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 24 միլիոն դրամ, 20 հազար ամերիկյան դոլար ու 4 հազար եվրո:

Տարեսկզբից մինչ հուլիս ընկած ժամանակահատվածում եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 675 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին