Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայոց ցեղասպանություն - 100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը

14 Հոկտեմբեր, 2015 13:19
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Հայոց ցեղասպանություն - 100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին`ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում, կմեկնարկի «Հայոց ցեղասպանություն - 100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են շուրջ 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Գիտաժողովը քննության է առնելու Հայոց ցեղասպասնության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, մասնավորապես գործելու են պատմության և պատմագրության, մշակութային ցեղասպանության, Հայկական հարցի և աշխարհաքաղաքականության, մշակույթի և գրականության հիմնախնդիրներին նվիրված բաժանմունքներ: Մասնավորապես «Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» թեմային նվիրված բաժանմունքում կներկայացվեն զեկուցումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության վերաբերյալ փաթեթի նախապատրաստման համար: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը: Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի հոկտեմբերի 16-ին: Գիտաժողովի ծրագիրը կցված է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին