Կարևոր իրադարձություններ

Ջիգարխանյանը երեխաներ էր ուզում ունենալ. Վիտալինա

03 Դեկտեմբեր, 2017 13:40
Ջիգարխանյանը երեխաներ էր ուզում ունենալ. Վիտալինա

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Կին. Սիրո պատմություն» թոք-շոուի ժամանակ կիսվել է հաղորդավարի հետ ամուսնու հետ անձնական կյանքից ինտիմ մանրամասներով և հայտնել, որ արտիստը շատ է ցանկացել երեխաներ ունենալ։

Օրերս շրջանառվում էին Ջիգարխանյանի նախկին կնոջ հղիության մասին լուրեր, սակայն հեռուստահաղորդման ժամանակ դաշնակահարուհին պատմել է, որ դրանք բոլորը շշուկներ են, և դա ֆիզիկապես հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ դերասանը բազմիցս խոսել է երեխաների մասին և բազմիցս ցանկություն հայտնել այդ հարցով։

«Պետք էր փորձել։ Պետք էր սկսել դրանով զբաղվել»,-հայտարարել է Վիտալինան։

 

Լրահոս

Դիտել ավելին