Կարևոր իրադարձություններ

Հայ պաշտոնյանների ծնողները (լուսանկարներ)

14 Հոկտեմբեր, 2015 13:16
Հայ պաշտոնյանների ծնողները (լուսանկարներ)

Նրանցից շատերը հավանաբար չէին էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ իրենց  դաստիարակված զավակները զբաղեցնելու են պետական բարձր պաշտոններ եւ լուծելու են պետության համար կարեւորագույն խնդիրներ։

Wnews.amը ներկայացնում է հայ պաշտոնյաների ծնողներին։

22

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծնողների հետ

31398

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին։

«Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել»,- իր հարցազրույցում ասել է նախագահի մայրը` տիկին Նորան։

Նա նշել է, որ իրեն ոչ թե որդու պաշտոնն է պետք, այլ առողջությունը։

4571361382603191

Նախագահի մայրը շարունակում է հասարակ քաղաքացու կյանքով ապրել Ստեփանակերտում։

՝«Բալա’ ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք»,- ասում է տիկին Նորան։

middle_1441345909_6345312221256091364908657

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մայրը՝Աննա Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետն է։

«Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Մկրտչյանը։

Նա նաեւ նշել է, որ աշխատում է չթերանալ խոհանոցում, քանի որ դուստրերը սիրում են իր պատրաստած ուտեստները։

Unknown

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մայրը օպերային հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանն է, ով  բնակվում է Ավսրիայում։

IMG_0921

2015 թվականին Առաջին հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եղբայրների ու մոր՝ Լուարա Դավթյանի հետ։

big_90a6a0f543e21c5c0f439819b8a50fe0

Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Դավիթ Հարությունյանի մայրն ապրում է ծերանոցում, սակայն նախարարը հերքել էր այդ տեղեկությունները։

42images

Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի հայրը՝ Գառնիկ Հովսեփյանը, մահացել է այս տարվա օգոստոսին Չքնաղ գյուղում։

4_Garnik_Hovsepyan

7_mor-het

Տարիներ առաջ մահացել է նաեւ Աղվան Հովսեփյանի մայրը։

Իր հարցազրույցներից մեկում Աղվան Հովսեփյանը հոր մասին հետեւյալն է պատմել. «Եղբայրներով ցանկանում էինք պատրաստել պապուս եւ տատուս գերեզմանաքարը, արդեն նախագծել, գծագրել, պլանավորում էինք, ինքս էլ ուզում էի քանդակել, տաշել, երբ հայրս կանչեց եւ ասաց. “Տղաս, գիտեմ, ինչով ես զբաղված: Բայց սա իմ հերն ու մերն են, սա ես պետք է անեմ”: Եվ ինքն արեց»:

RICHARD_HOVHANNISYAN

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանն է։

N_Zohrabyan_11

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մոր եւ դստեր հետ:

Աղբյուրը` http://wnews.am/2015/10/14/pashotnya/...
 

Լրահոս

Դիտել ավելին