Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համար ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի․ Է․ Շարմազանով

30 Նոյեմբեր, 2017 00:25
Հայաստանի համար ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք  չունի․ Է․ Շարմազանով

Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է։  Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ռուսաստանյան տարբեր փորձագիտական շրջանակներում ՀՀ–ԵՄ համաձայնագրի շուրջ քննադատությունների մասին։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումը չի հակասում ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերություններին։ Մենք շարունակելու ենք խորացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասաց Է․ Շարմազանովը։

Նրա խոսքով՝  Հայաստանի համար ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք  չունի,  ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար էական նշանակություն ունի,  իսկ ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակիցն է։  

«Մյուս կողմից էլ Հայաստանը պետք է զարգացնի իր քաղաքական երկխոսությունը  ԵՄ-ի հետ, ինչն էլ առկա է այս` արդեն ստորագրված համաձայնագրում»,- ասաց Շարմազանովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին