Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Եվրապառլամենտի շենքի դիմաց

25 Նոյեմբեր, 2017 12:42
Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Եվրապառլամենտի շենքի դիմաց

Ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ Բրյուսելում Եվրապառլամենտի շենքի դիմաց ցույց են անցկացրել` ի նշան ԼՂ շարունակվող հակամարտության, հայտնում է APA լրատվական կայքը:

Ցուցարարները հայտարարել են, որ Եվրոպայում բնակվող ադրբեջանցիներին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը: 

Աղբյուրը նշում է, որ ցույցի մասնակիցները Եվրապառլամենտին կոչ են արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:  

 
 

Լրահոս

Դիտել ավելին