Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել

24 Նոյեմբեր, 2017 23:53
Ո՞ւմ չի կարելի արծաթ կրել

Չնայած արծաթն օժտված է ուժեղ մոգական հատկություններով, դրա կրումն օգտակար է ոչ բոլորին:
Ինչպես պնդում են որոշ աստղագուշակներ, արծաթը հարմար է ստեղծագործ և ինքնաբերական մարդկանց: Արծաթն ընդունակ է իր մեջ պահպանել այն մարդու էմոցիաներն ու զգացմունքները, ով կրում է դա: Այդ մետաղն օժտված է նաև ուժեղ պաշտպանական հատկություններով: Հաճախ այն կրում են, որպեսզի պաշտպանվեն բացասական էներգիայից:


Եվ այսպես, ո՞ւմ չի կարելի կրել արծաթ:
Այս մետաղը չի սիրում ռացիոնալիստներին և պեդանտներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր օժտված են մտքի անալիտիկ կերտվածքով: Աստղագուշակները խորհուրդ չեն տալիս նաև արծաթե զարդեղեն կրել տիրատենչ և կոշտ մարդկանց: Շատ հաճախ արծաթե իրերն այդպիսի մարդկանց մոտ կորում են, կարծես չեն ցանկանում նրանց կողքին լինել:
Արծաթը չի կարելի կրել ոսկու հետ: Այս երկու մետաղները, ըստ էներգետիկայի, բացարձակ տարբեր են: Ինչպես պնդում են աստղագուշակները, արծաթը և ոսկին անհամատեղելի են, և դրանց միասին կրումը կարող է անհաջողություններ առաջացնել կյանքում:
Արծաթե զարդերն օժտված են էներգետիկայով, որն ուղղված է դեպի մարդու ներաշխարհ: Դրանք բացահայտում են զգացմունքների և էմոցիաների խորությունը, ոգեշնչում են նոր մտքերի և օգնում են կատարել ցանկությունները: Ոսկին` հակառակը: Ուղղում է էներգիան` դեպի արտաքին աշխարհ, և գրավում է նյութական բարիքներ: Եթե այս երկու էներգիաները փոխհամագործակցեն, ապա մարդ չի կարող բացահայտել ոչ իր ներաշխարհը, ոչ էլ ստանալ նյութական ինչ-որ բան:
Աստղագուշակները խորհուրդ են տալիս մանրամասնորեն մոտենալ զարդի ընտրությանը: Չարժե կրել այն մետաղը, որն ուրախություն և երջանկություն չի պարգևում: Իմանալ, հարմա՞ր է արդյոք Ձեզ այս կամ այն զարդը, շատ հեշտ է: Դրա համար բավական է այն փորձել: Եթե Դուք Ձեզ լավ եք զգում, այդ զարդը կրելուց ոչ մի բացասական զգացմունքներ և էմոցիաներ չեն առաջանում, նշանակում է՝ այն Ձեզ հարմար է: Արծաթե զարդը կարող է դառնալ հաջողության ուժեղ թալիսման և պաշտպանական հուռութք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին