Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում կողոպուտի ժամանակ վիրավորել են ԱՄՆ փոխհյուպատոսին

24 Նոյեմբեր, 2017 23:12
Բրազիլիայում կողոպուտի ժամանակ վիրավորել են ԱՄՆ փոխհյուպատոսին

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում կողոպուտի փորձի ժամանակ ոտքից վիրավորել են ամերիկացի փոխհյուպատոս Ստեֆանի Մասլենդ Բոլենին:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Անգրա դուս Ռեյս զբոսաշրջային քաղաքի մոտակա մայրուղու վրա:


Նշվում է, որ դիվանագետի ամուսինը, որը նրա կողքին է գտնվել հարձակման պահին, չի տուժել: Փոխհյուպատոսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել կատարվածի առթիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին