Կարևոր իրադարձություններ

Թրամփն Էրդողանին վստահեցրել է՝ ԱՄՆ-ը զենք չի մատակարարի սիրիացի քրդերին

24 Նոյեմբեր, 2017 21:33
Թրամփն Էրդողանին վստահեցրել է՝ ԱՄՆ-ը զենք չի մատակարարի սիրիացի քրդերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ հրամայել է դադարեցրել ամերիկյան զենքի մատակարարումը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Էրդողանը կրկին դատապարտել էր ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական ներկայության մեծացման համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն օգնում է սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) ոչ միայն զենքով, այլև անձնակազմով։

 

Լրահոս

Դիտել ավելին