Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2017 10:21
Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. « ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը:

Բայց որպեսզի ավելի ընդգծի, որ իր պայքարը ոչ թե իշխանության կամ նախագահ Սարգսյանի դեմ է, այլ միայն վարչապետ Կարապետյանի, Ծառուկյանը կարգադրել է պաշտպանել իշխանության մյուս նախաձեռնությունները: Մասնավորապես՝ Ծառուկյանը խիստ զգուշացրել է, որ խմբակցության անդամները որևէ կերպ չմասնակցեն ուսանողական ցույցերին կամ ընդհանրապես հանդես չգան ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների, հստակ պաշտպանեն իշխանության դիրքորոշումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին