Կարևոր իրադարձություններ

«Մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք». կին գործարարները Սերժ Սարգսյանին տրտնջացել են. «Հրապարակ»

24 Նոյեմբեր, 2017 08:42
«Մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք». կին գործարարները Սերժ Սարգսյանին տրտնջացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին` խոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից եւ, իհարկե` հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները:

Դարձյա՞լ «խաշի շուրջ»` հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետեւ ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարեւոր հանդիպումների, ասում են` «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»: «Մենք հրավիրել ենք»,- ասացին:

Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»:

Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք, չեն մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին