Կարևոր իրադարձություններ

Վարպետության դասեր՝ Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում

23 Նոյեմբեր, 2017 17:33
Վարպետության դասեր՝ Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում

Երևանի քաղաքապետարանի կողմից նոյեմբերի 21-26-ն անցկացվող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում մեկնարկել են վարպետության դասերը: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ուսանողների, գովազդի ոլորտի ներկայացուցիչների և պարզապես ոլորտով հետաքրքրված անձանց հետ հանդիպել է IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր Վասիլի Լեբեդևը: Մասնագիտական ավելի քան 15 տարվա փորձ ունեցող Վասիլի Լեբեդևը խոսել է «Կրեատիվ մտածողության զարգացում» թեմայի շուրջ, ներկայացրել օրինակներ, որոնք այսօր արդեն համալրել են լավագույն գովազդների շարքերը: Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված մասնագետը, անդրադառնալով Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին, նշել է, որ ոլորտի զարգացման համար այն բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Հանդիպման ընթացքում վարպետության դասի մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել բանախոսին և քննարկումներ ծավալել: Նրանք նաև նշել են, որ տպավորված են փառատոնի առաջին օրերի միջոցառումներով, և ընդգծել, որ ձեռք բերած գիտելիքերը հետագայում փորձելու են ներդնել Երևանի գովազդային դաշտում:
Նշենք, որ փառատոնի շրջանակում վարպետության դասեր կտան նաև հրավիրված միջազգային մյուս մասնագետները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին