Կարևոր իրադարձություններ

Թեհրանը պատասխանել է ԱՄԷ-ի հակաիրանական հայտարարություններին

23 Նոյեմբեր, 2017 17:40
Թեհրանը պատասխանել է ԱՄԷ-ի հակաիրանական հայտարարություններին

Ասիական երկրների միջխորհրդարանական նիստին մասնակցած ԻԻՀ պատվիրակությունը անհիմն է համարել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Իրանի տարածքային ամբողջականության դեմ հնչեցրած հայտարարությունը և այդ երկրին կոչ է արել բարեկամական քաղաքականություն որդեգրել ԻԻՀ նկատմամբ: Այս մասին հայտնում  է ԻՌՆԱ գործակալությունը:

«Իրանի տարածքային ամբողջականության դեմ ԱՄԷ-ի կողմից հնչեցրած անհիմն հայտարարությունը  հակասում է ՄԱԿ-ի կողմից ամրագրված  միջազգային օրենքներին և ԻԻՀ կշարունակի իր իշխանությունը Աբումուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիների վրա»,- ասել է ԻԻՀ պատվիրակության ղեկավար Ֆաթեմե Զուալղադրը:

Նրա խոսքով` տրամաբանական չէ, երբ Եմենի անմեղ ժողովրդի ռմբակոծմանը մասնակցող մի երկրի ներկայացուցիչն Իրանին մեղադրում է այլ երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին