Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն մտահոգված է ԼՂ հակամարտության առնչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից. Յենս Ստոլտենբերգ

23 Նոյեմբեր, 2017 15:21
ՆԱՏՕ-ն մտահոգված է ԼՂ հակամարտության առնչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո հայտարարել է, ոչ դաշինքը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից, գրում է Ria Novosti գործակալությունը:

 

«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է` հակամարտությունը չունի ռազմական լուծում: ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի խաղում»,- նշել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով` դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և որախ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերսկսման առիթով:

 

Լրահոս

Դիտել ավելին