Կարևոր իրադարձություններ

Թուրքական թերթը ճղճղված ջինսերը համարում է լրտեսների «համազգեստ»

23 Նոյեմբեր, 2017 14:54
Թուրքական թերթը ճղճղված ջինսերը համարում է լրտեսների «համազգեստ»

Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին  բացահայտելու միջոց են:

Պարբերականում տեղ գտած ուշագրավ հրապարակման հեղինակ Սելիմ Յազջըն նշում է, որ օտարերկրյա լրտեսները կրում են միևնույն սերիական համարն ունեցող ջինսեր, որոնք նույն տեղերում ունեն պատռվածքներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լրտեսներին միմյանց ճանաչել:

Հոդվածագիրը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ուշադրությունից նույնպես չի վրիպել այս հանգամանքը և նրանք վաղուց արդեն հետևում են այս թեմային:


 

Լրահոս

Դիտել ավելին