Կարևոր իրադարձություններ

Սոչիի եռակողմ պայմանավորվածությունը կարագացնի Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը

22 Նոյեմբեր, 2017 21:47
Սոչիի եռակողմ պայմանավորվածությունը կարագացնի Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով։

Պետությունների ղեկավարները նշել են, որ Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնինշխանությունը։

Նրանք կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին մասնակցելու Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, որը տեղի կունենա Սոչիում մոտ ժամանակներս։

Պուտինը, Ռուհանին և Էրդողանը գոհունակություն են արտահայտել՝ կապված հանդիպման արդյունքների և Սիրիայում գործողությունների եռակողմ համակարգման մակարդակի հետ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում անցկացնելու սիրիական կարգավորմանն ուղղված նոր հանդիպում։

Պուտինը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը և ընդհանուր առմամբ կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում։

 

Լրահոս

Դիտել ավելին