Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռի համար բացել է իր օդային տարածքը

21 Նոյեմբեր, 2017 14:54
Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռի համար բացել է իր օդային տարածքը

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները «ռազմավարական մակարդակի» հասցնելու ճանապարհին հերթական քայլն են արել: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ երկրի կառավարության որոշմամբ ռուսական ռազմական ինքնաթիռին թույլ է տրվել Թուրքիայի օդային տարածքով անցնել դեպի Սիրիա:

Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ մինչ այս խորհրդարանի որոշմամբ Թուրքիան նման արտոնություն տրամադրում էր միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակից երկրներին:

Նշվում է, որ Ռուսաստանից օդ բարձրացած TU-154M ռազմական բեռնատար ինքնաթիռը Սև ծովի և Թուրքիայի վրայով հասել է Սիրիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազա: Ավելացնենք, որ այս երթուղին ամենակարճն է Ռուսաստանից Սիրիա հասնելու համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին