Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան կրկին ընդգրկվելու է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում. Թրամփ

21 Նոյեմբեր, 2017 11:50
Հյուսիսային Կորեան կրկին ընդգրկվելու է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կրկին ընդգրկվելու է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում:

Pars Today հեռուստաընկերության հաղորդման համաձայն` Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչությանը, այդ թվում, այլ երկրներում սպանությունների իրագործմանը:

Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի ցանկում ընդգրկվածությունը ենթադրում է լրացուցիչ պատժամիջոցների կիրառում:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայում կալանավորված ամերիկացի ուսանող Օթո Վարմիերի մահվանը, ով ԱՄՆ վերադառնալուց մի քանի օր անց սպանվեց մի պատահարի ընթացքում, Թրամփն ասել է.

«Հյուսիսային Կորեայի անունն ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկում ընդգրկվելուց հետո, ավելի մեծ ճնշումներ են պարտադրվելու այդ մահ տարածող ռեժիմին»:

Թրամփը նշել է, որ ծանր պատժամիջոցները կիրառվելու են երկշաբաթյա ժամանակահատվածում:

Ավելի վաղ ևս Թրամփը բազմիցս Փհենյանին սպառնացել էր խիստ քայլերով և հայտարարել էր, որ բոլոր տարբերակները, այդ թվում նաև ռազմական տարբերակը սեղանի վրա են դրված:

 

Լրահոս

Դիտել ավելին