Կարևոր իրադարձություններ

Աչքերի շուրջ այտուցվածությունը վերացնելու համար վարունգ օգտագործեք

20 Նոյեմբեր, 2017 22:30
Աչքերի շուրջ այտուցվածությունը վերացնելու համար վարունգ օգտագործեք

  

Կնոջ գեղեցկությունը վերջինիս հզորագույն զենքն է, և յուրաքանչյուր կնոջ համար չափազանց կարևոր է խնամված և առողջ արտաքին տեսք ունենալը: Այս հարցում կարող են օգնել մի շարք հեղինակավոր մասնգետների խորհուրդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում և մասնագետի միջամտության կարիք բնավ չի զգացվում:

Մաշկաբան Թեդ Լեյնը խորհուրդ է տալիս աչքերի շրջանում այտուցվածությունը վերացնելու համար վարունգ օգտագործել: Այն հակաօքսիդանտներ է պարունակում և աչքերի վրա սառը վիճակում վարունգի շերտ դնելով հնարավոր է դառնում հասնել ցանկալի արդյունքի:

Մաշկի վրա առկա կորեակները հնարավոր է մեկ գիշերվա ընթացքում չորացնել և մաքրել մաշկը դրանցից: Այս հարցում է կարող է օգնել ատամի մածուկը, սակայն վերջինիս կիրառումը պետք է կանոնավոր բնույթ չկրի, քանի որ այն վերջիվերջո նախատեսված է ատամների և ոչ թե մաշկի համար և օգտագործումը չարաշահելու դեպքում կարող է գրգռել մաշկը: Այնուամենայնիվ, շնորհիվ պարունակած ալկոհոլի, հակաբակտերիալ բաղադրիչների, ջրածնի պերօքսիդի՝ ատամի մածուկը կարող է մեկ գիշերում մաշկը մաքրել կորեակներից:

 Լիմոնը կարող է մաշկը մաքրել մահացած բջիջներից և առողջ ու թարմ տեսք հաղորդել վերջինիս: Շնորհիվ իր մեջ առկա գլիկոլիկ թթվի՝ լիմոնը բացում է մաշկի ծակոտիները և հնարավորություն տալիս հեռացնել դրանցում կուտակված ավելորդ ճարպային մնացորդները և փոշին: Սակայն մաշկային խնդիրների առկայության դեպքում (չորություն, էկզեմա) լիմոնի ուղղակի օգտագործումը խորհուրդ չի տրվում:

Մանրացված ասպիրինով և ջրով պատրաստված լուծույթը կարող է օգնել մաշկը կորեակներից ազատելու հարցում: Ասպիրինի բաղադրությամ մեջ առկա սալիցիլիկ թթուն բացում է մաշկի ծակոտիները, շերտազատում այն, ինչպես նաև ազատում մաշկը մահացած բջիջներից:  

 

Լրահոս

Դիտել ավելին