Կարևոր իրադարձություններ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն չի մասնակցի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը:

20 Նոյեմբեր, 2017 21:55
 «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն չի մասնակցի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը:

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն չի մասնակցի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը, քանի որ ստացել է իր 5-րդ դեղին քարտը: Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը բողոքարկել է Պիկեի դեղին քարտը: Իրականում Պիկեն խախտել էր կանոնները, սակայն դա կատալան ֆուտբոլիստի առաջին խախտումն էր, և ոչ բոլոր մրցավարները նման խախտման համար ցույց կտային դեղին քարտ:

Կատալոնացի ֆուտբոլիստը համոզված է, որ մրցավարն այսպես թե այնպես խաղի ընթացքում իրեն դեղին քարտ ցույց տալու էր: Ըստ Պիկեի՝ դա եղել է նախօրոք մտածված:
Հենց խաղի ընթացքում էլ Պիկեն մրցավարին ժեստերով ցույց է տվել, որ նա դիտմամբ է ցույց տվել դեղին քարտը: «Դու դեռ տանն ինձ դեղին քարտ էիր տվել»,- ասել է Պիկեն:

Կատալոնական ակումբը բողոքարկել է ոչ միայն Պիկեի, այլև Լուիս Սուարեսի դեղին քարտերը: Վերջինս չէր խախտել կանոնները, սակայն Մալենկոն պատժել էր ուրուգվայցուն: Ամենայն հավանականությամբ, Սուարեսի դեղին քարտը չեղյալ կհամարվի:

 

Լրահոս

Դիտել ավելին