Կարևոր իրադարձություններ

Ավան Առինջում բնկված հրդեհը մարվել է

20 Նոյեմբեր, 2017 21:47
Ավան Առինջում բնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում՝ բնակելի տան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հողատարածքում գտնվող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:32-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին